Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն հայտնել է, որ ավարտում է իր կարիերան։ Գեղասահորդն այս մասին ասել է «Матч ТВ»-ի ուղիղ եթերում։
«Ես ավարտել եմ իմ սպորտային կարիերան։ Այժմ իմ ակադեմիան եմ բացում, որտեղ որպես մարզիչ եմ աշխատելու»,- ասել է Պլյուշենկոն։
Նրա խոսքերով՝ հնարավոր է, որ Օլիմպիադային մասնակցի իր աշակերտների հետ, եթե հասցնի պատրաստեր նրանց։
«Այլ երկրներից մարզիկներ կան, որոնք ցանկանում են ինձ հետ աշխատել։ Ռուսաստանից ևս մարզիկներ կան, որոնք հավակնում են եռյակի մեջ հայտնվել ու Օլիմպիադայի մասնակցել։ Այժմ ես զբաղված եմ մարզումներով, ինչպես նաև զուգահեռ ցուցադրական համարներ եմ ունենում»,- ավելացրել է գեղասահորդը։