Հեռուստաաստղեր Քարդաշյանների հայկական ազգանունն արդեն բրենդի է վերածվել և շաուրմայանոցն այնքան էլ չի համապատասխանում այդ բրենդին։ Սակայն, խոսքը Քիմ Քարդաշյանի ու իր քույրերի մասին չէ։
Thenewsherald-ը գրում է, որ Հրաչ Քարդաշանը Քիմի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի զարմիկ է՝ հոր կողմից: Հայ-Իտալական խորտկարնը բացվել է մարտի 1-ին՝ Միչիգան նահանգում, սակայն այն պետք է ավելի վաղ բացվեր։ Պարզվում է, որ մեկ տարի առաջ խորտկարանին մեքենա է բախվել և հետևանքները վերացնելու համար շատ ժամանակ է պահանջվել։
Հրաչ Քարդաշյանն ապրում է իր կնոջ՝ իտալուհի Սանդրայի հետ, նրանք երկու դուստր ունեն։
«Ամուսինս ամեն բան իր ձեռքերով է անում, այդ պատճառով էլ կարողանում ենք մեծ գումար խնայել»,- ասել է Սանդրա Քարդաշյանը։
Ամուսիններն որոշել են հստակ կերակրացանկ չունենալ ու հայկական և իտալական խոհանոցներն իրար միացնել։
«Հրաչը պատրաստել չգիտի, նա հրատարակչական գործով է զբաղվում և այստեղ օգնում է ինձ։ Ես որոշեցի բացի հայկական շաուրմայից ու լահմաջոյից նաև պիցցա և այլ իտալական ուտեստներ պատրաստել։ Մեզ մոտ ջերմ մթնոլորտ է ու թարմ սնունդ»,- ավելացրել է Սանդրան։
Ամբողջությամբ՝ Life.tert.am