6 նախագահներ, որոնք չեն պահել իրենց նախընտրական խոստումները
Advertisement 1000 x 90

6 նախագահներ, որոնք չեն պահել իրենց նախընտրական խոստումները

Դոնալդ Թրամփ

Իբրև վերջերս ընտրված նախագահի, հարկ է խոսել Դոնալդ Թրամփի մասին։ Համաշխարհային մամուլը Դոնալդ Թրամփի քարոզարշավի ընացքում գրանցել էր ամեն ինչ՝ նրա բերանից դուրս եկած յուաքանչյուր խոսքն ու Twitter-ում արված  րապարակումները։ Օրինակ՝ վերջերս լրատվամիջոցներով լայն տարածում գտավ մի հոդված, որը հիշեցնում էր, թե ինչպես է Թրամփը խոստացել ընտրվելու դեպքում Հիլարի Քլինթոնին բանտ ուղարկել։ Մամուլի ճնշման տակ Թրամփը պատասխանեց, որ Քլինթոնը շատ բաների միջով է անցել, ու այդքանը բավական է նրա համար, իսկ ինքն այլևս չի պատրաստվում նրան պատժել։

Թոմաս Ջեֆերսոն

1800 թվականին Թոմաս Ջեֆերսոնն իր քարոզարշավի ընթացքում խոստացել էր, որ կփոխի դաշնային համակարգ և կմարի երկրի արտաքին պարտքը։

Այնուամենայնիվ, ընտրվելուց հետո Ջեֆերսոնը չպահեց իր խոստումներից գրեթե ոչ մեկը, դեռ մի բան էլ՝ ավելացրեց արտաքին պարտքը։

Լինդին Ջոնսոն

Լինդին Ջոնսոնը 1964 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց. «Ամերիկացի տղաներին չենք ուղարկելու իրենց տներից 9-10 հազարավոր կիլոմետրեր, որպիսի անեն այն, ինչը որ ասիացի տղաները պետք է անեն»։

Անգամ կես տարի չանցած, Ջոնսոնի պատճառով իրավիճակն էլ աելի սրվեց Վիետնամում ու նա հրամայեց ռմբակոծություններն ավելի ինտենսիացնել, իսկ արդյունքում ավելի շատ ամերիկացիներ էին ստիպված լինում գնալ պատերազմ։

Ջորջ Բուշ

Ամենաաղմկահարույց հայտարարությունը արել է Ջորջ Բուշը, 1988 թվականին։ Նա ասաց. «Նայե՛ք շրթունքներիս. ոչ մի նոր հարկեր»։

Սակայն նախագահ դառնալուց 2 տարի անց Բուշը ստորագրեց մի հրամանագիր որով ԱՄՆ-ում սահմանվում էին նոր հարկատեսակներ՝ բյուջեի դեֆիցիտը որոշ չափով կճատելու համար։

Ֆրանկլին Ռուզվելթ

Երբ 1929 թվականին տնտեսական ճգնաժամը միլիոնավոր ամերիկացիների անօգնական թողեց, նրանք պատրաստ էին իրենց ձայնը տալու նախագահի այն թեկնածուին, ով կխոստանար, որ երկիրը դուրս կբերի այդ ծանր վիճակից։ Ֆրանկլին Ռուզվելթը այդ արեց 1932 թվականին։ Սակայն ընտրվելուց հետ իր կազմած ծրագիրը չաշխատեց, և 1936 թվականին երկրի ծախսերը 4.7 բիլիոն դոլարից հասել էին 8.2 բիլիոն դոլարի։

Բարաք Օբամա

Չնայած՝ Բարաք Օբաման գոնե կարողացավ պահել իր նախընտրական խոստումների մեծ մասը, նա այդպես էլ չփակեց Կուբայի Գվատանամո գաղութը, ինչպես խոսք էր տվել 2008-ին։

Բուշի վարչակազմը այն հիմնել էր 2002 թվականին՝ որպես պատասխան 9/11-ի ահաբեկչություններին։ Բացվելու պահից սկսած վեճեր սկսեցին այն բանի վերաբերյալ, որ բանտում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները՝ անգամ խոշտանգում բանտարկյալներին։ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տարեկան 445 միլիոն դոլար է ծախսում բանտի վրա, դրա համար Օբաման որոշել էր փակել այն։ Սակայն այնուամենայնիվ, բանտը գոյություն ունի մինչ այսօր:

Ամբողջությամբ՝ entertrain.1in.am