Շվեյցարիայում «սպանիր Էրդողանին» գրությամբ շապիկներ են հանվել վաճառքի
Advertisement 1000 x 90

Շվեյցարիայում «սպանիր Էրդողանին» գրությամբ շապիկներ են հանվել վաճառքի

Շվեյցարիայի մայրաքաղաք Բերնի վաճառակետերում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով շապիկներ են հայտնվել:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Շապիկների վրա նկարից բացի տեղ է գտել անգլերենով Kill Erdogan (Սպանիր Էրդողանին)  գրությունը:

Շվեյցարիայի մայրաքաղաք Բերնում Թուրքիայում սպասվելիք հանրաքվեի շուրջ Քրդստանի բանվորական կուսակցության(PKK)  կողմնակիցների կազմակերպած «ոչ»-ի ակցիայի ժամանակ ցուցարանները բարձացրել էին Էրդողանի նկարով մի պաստառ, որի վրա նույնպես գրված էր եղել «սպանիր Էրդողանին»:

Ցույցի ժամանակ տեղ գտած պաստառին հաջորդել է «Սպանիր Էրդողանին» գրությամբ շապիկների տարածումը:

Այդ դեպքի հետ կաված Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Հաֆֆները կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: