Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Ուրալ»-ի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը դարձել է գոլի հեղինակ:
Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ուրալ»-ն արտագնա խաղում հաղթեց «Անժի»-ին` 2:3: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ 50-րդ րոպեին: Խաղի վերջնամասում Մանուչարյանը խփեց «Ուրալ»-ի 3-րդ հաղթական գնդակը: Հայ կիսապաշտպանը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:
«Ուրալ»-ն այս տուրից հետո 11-րդ տեղում է: