
Նոր հետազոտությունը համոզիչ ապացույցներ է ներկայացրել այն բանի, որ շալվարի գրպանում բջջային հեռախոս կրելը կարող է տղամարդկանց մոտ հանգեցնել անպտղության:
21 գիտական աշխատության համակարգային վերլուծությունը ցույց է տվել, որ սեռական անդամի կողքին գտնվող հեռախոսը երկար ժամանակվա ընթացքում նվազեցնում է սերմնահեղուկի քանակը: Բացի այդ, հեռախոսներից դուրս եկող ռադիոհաճախականությամբ էլեկտրամագնիսական ճառագայթումը վատացնում է սերմնահեղուկի կենսունակությունը և վնասում է ԴՆԹ-ին, հայտնում է newsyou.info-ն: