Ապրիլյան պատերազմական իրադարձությունները թողեցին իրենց հետքը բոլորիս վրա: Գայանե Զալիբեկյանը կարևոր այս թեմային անդրադարձել է իր ինքնատիպ գաղափարախոսությամբ՝ ներկայացնելով իր ուրույն աշխատանքը, որի միջոցով ցանկացել է ցույց տալ անցած մեկ տարվա ընթացքում իր անձի փոփոխությունները լիովին տարբեր էտապներում: Կրելով պատերազմական իրադարձությունների ազդեցություններն իր վրա՝ նա նկատել է, թե ինչպես երբեմն շեղվել է այդ թեմայից, բայց և այնպես նա կրել է իր մեջ ամենակարևոր հիշողությունները:
Գայանեն ընտրել է մեկ մոդել, որը խորհրդանշում է իր անձը և հնգատել է նրան, ինչը ցայտուն կերպով արտահայտվում է լուսանկարի մեջ: Նա նայում է ինքն իրեն տարբեր էտապներում, տարբեր դիտակետերից:
Հայացքների ուղղությունները կառուցում են անշոշափելի կուբի հարթությունները, որում գտնվում է հենց ինքը: 6-րդ հարթությունը, որը դեռևս կառուցված չէ, նայելով այս ինստալիացիային, կառուցում ենք ինքներս:
Որպես հագուստի մոդելավորող Գայանե Զալիբեկյանը օգտագործել է պատերազմական տեսարաններն իր մոդելավորած հագուստի վրա, ինչը խորհրդանշում է այն տպավորություններն, որոնք նա կրել է իր մեջ և իր վրա:
Ըստ գաղափարախոսության` կուբը խորհրդանշում է հիշողությունը, որը մենք տանում ենք մեր հետ:
Օբյեկտը, որը պատրաստել է համահեղինակ Վահագն Բաղդասարյանը, ամբողջությամբ երկաթե հնեմաշ թափոններից է պատրաստված, որտեղ հեղինակը ցանկանում է հինը ներկայացնել նորովի: Տեքստային ժապավենը, որը տեղադրվել է ետին պլանում խորհրդանշում է համացանցը, որպես տեղեկատվական աղբյուրի միջոց: Լուսանկարների տպագրությունը ցանցերի վրա, խորհրդանշում է, որ անհատը կրում է ինֆորմացիան ոչ միայն իր մեջ, այլ նաև ինֆորմացիան կրում է անհատին իր մեջ:
Ամբողջությամբ՝ asekose.am