ՄԻՊ աշխատակազմը ստացել է շուրջ երկու տասնյակ ահազանգ
Advertisement 1000 x 90

ՄԻՊ աշխատակազմը ստացել է շուրջ երկու տասնյակ ահազանգ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 13:00-ի դրությամբ ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման,քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձիկողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապվածհարցերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավասու մյուս իրավասու մարմինների հետ տարվող աշխատանքի արդյունքում բողոքները ստացել են լուծում արագացված ընթացակարգով: Բանավոր բոլոր բողոքներով քաղաքացիներին տրամադրվել է նաև իրավական խորհրդատվություն: Քրեակատարողական հիմնարկներում ընթացող քվեարկության ընթացքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմ դեռ տեղեկություններ չեն ստացվել:

Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է նաև ընտրությունները դիտարկելու մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրվում են զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում առկա հրապարակումները ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ:

Իրականացվում է նաև տեղական դիտորդական առաքելությունների հրապարակումների ուսումնասիրություն: Հատուկ առանձնացվում են առերևույթ հանցանքի հատկանիշ պարունակող հրապարակումները՝քրեական հետապնդման մարմիններին ուղարկելու նպատակով: Աշխատանքային խմբեր են աշխատում նաև Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի և Սյունիքիմարզերում: