Սաթի Կազանովայի յոգայի հրահանգիչը, միլիոնները և սեքսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սաթի Կազանովայի յոգայի հրահանգիչը, միլիոնները և սեքսը

Հայտնի երգչուհի Սաթի Կազանովան անախորժ պատմության մեջ է հայտնվել: 33-ամյա հանրահայտ երգչուհուց մի քանի միլիոն ռուբլի են գողացել:

Ոմն Եվգենի Տրուֆանով, որը պնդում է, որ յոգայի հրահանգիչ է, կողոպտել է հանրահայտ երգչուհուն:

«Սոբոսեդնիկը» գրում է, որ երիտասարդների մտերմությունը շատ գեղեցիկ էր սկսվել՝ ռոմանտիկ մթնոլորտում՝ Բալիում: Հնդկական օվկիանոսի ափին հրահանգիչը երգչուհուն յոգա էր սովորեցնում, նումերոլոգիա ու էզոթերիկա: Այդ պահին Սաթիի ու Եվգենիի միջև իրոք ինչ-որ կայծ է բռնկվել:

0f2c27536d4c4464ac3026e7768ffbb3__1440x

Սակայն Կազանովան Տրուֆանովին ոչ մի ավելորդություն թույլ չի տվել: Նրա խոսքով իր ու ուսուցչի միջև բացառապես հոգևոր մտերմություն է եղել, չնայած նրա կողմից եղել են բազմաթիվ հորդորներ: Երգչուհին հրահանգիչին իր իսկական ընկերն էր համարում: Նա հարգում էր Եվգենիին ու անսահման վստահում: Տրուֆանովն էլ շուտով օգտվել է դրանից: Երիտասարդը Սաթիից փող է պարտքով խնդրել Մոսկվայում յոգայի կենտրոն բացելու համար:

Լրատվամիջոցների տեղեկություններով խոսքը մի քանի միլիոն ռուբլու մասին է: Կազանովան ընկերոջը տվել է անհրաժեշտ գումարը ու մտադիր էր օգնել նրան բիզնեսն առաջ մղելու հարցում: Սակայն հենց Տրուֆանովը ստացել է փողը, նա սկսել է խուսափել Սաթիի հետ հանդիպումներից ու շուտով առհասարակ անհասանելի է դարձել, հաղորդում է Sobesednik.ru պարբերականը: