Գյումրիի շատ տեղամասերում ընտրողների ակտիվությունն աննախադեպ է:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան շատ տեղամասերի հանձնաժողովի նախագահներ նշեցին, որ ընտրություններին մասնակիցների բավական բարձր ցուցանիշ է արձանագրվել: Ակտիվություն նկատվել է տեղամասերի բացման առաջին իսկ րոպեներից: Որոշ տեղամասերում տեխնիկական խնդիրների պատճառով կուտակումներ էր նկատվում: Թիվ 31/31 տեղամասում 1904 ընտրողից 18:00-ի դրությամբ ընտրության մասնակցել էր 904 -ը:
Տեղամասում ներկա վստահված անձիք ու տեղական դիտորդները այդ պահի դրությամբ խախտում չէին արձանագրել: Խախտումներ ու դժգոհություններ չհայտնեցին նաև 31/29 և 31/30 ընտրատեղամասերում: Միակ խնդիրը, ինչպես վստահեցրին տեղամասերից, նոր ընտրակարգի հետ էր կապված՝ հիմնականում քվեաթերթիկը չծալելու ու նշում չարված քվեաթերթիկները քվեախցից դուրս բերելու:
Արմենուհի Մխոյան