Կոնստանտին Տեր-Նակալյան. «Էս էլ ասեմ ու գնամ քնեմ»
Advertisement 1000 x 90

Կոնստանտին Տեր-Նակալյան. «Էս էլ ասեմ ու գնամ քնեմ»

Կոնստանտին Տեր-Նակալյանի Facebook-յան գիշերային գրառումը.

«Էս էլ ասեմ ու գնամ քնեմ․

Էդ թուքումուրը, որ կապել եք ու ինչ ասես, որ ասում եք «ստրուկների», «ծախու շների», «ոչխարների հոտի» ու այլ վիրավորական եզրույթներով ձեր կողմից բնորոշվող հոծ շերտի մասին, ո՛չ ճիշտ է, ո՛չ էլ՝ ադեկվատ։

Եթե մի պահ հիշենք, որ ապրիլի 2-ը նաև Ապրիլյան կռվի տարելիցն էր, ապա եկե՛ք չմոռանանք նաև, որ էդ նույն մարդկանցից շատերի երեխեքը նույն էն երեխեքն են, ում զինվորական շորերով նկարները դուք ախերով ու օխերով լայքում եք ու շնորհակալություն եք հայտնում, իսկ հաճախ էլ՝ հենց էդ նույն զինվորներն են։

Եթե ձեզ դուր չի գալիս այ այդ մեծամասնությունը՝ իր թերությունների պատճառով, ապա ցավոք սրտի ձեզ համար, ոչ ոք ձեզ ուրիշ ժողովուրդ չի տալու, ոչ էլ տեղում ապդեյթ է անելու եղածը։ Նույն ազգն ենք ու նույն հասարակությունը՝ բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ու որպեսզի դիսսոնանսի մեջ չընկնեք, սովորե՛ք ընկալել հասարակությունն այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ոչ այնպիսին, ինչպիսին դուք կուզեիք, որ այն լիներ։

Ընտրություններն անցնում-գնում են, հետո էլի են լինում ու էլի անցնում, իսկ կյանքը շարունակվում է։

Բարի գիշեր»:



Նման նյութեր