Չնայած հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի որդին՝ Պլատոնը, շուտով վեց ամսական կդառնա, նա շարունակում է թաքցնել որդուն։ Նույնիսկ ամենահամառ պապարացիները չեն կարողանում լուսանկարել փոքրիկ Պլատոնին։
Վերջերս Քսենիայի մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան, հարցազրույց է տվել «Собеседник»-ին ու պատմել դստեր ու թոռնիկի մասին։
«Պլատոնը երջանկություն է, սակայն ես չեմ խոսի ոչ թոռնիկիս, ոչ էլ նվերների մասին։ Չնայած իր ազատությանը, Քսենիան շարունակում է պաշտպանել որդուն ու ոչ ոքի չի թողնում մտնել նրա կյանք։ Կարող եմ միայն մի բան ասել՝ ես կարծում էի, որ 65 տարեկանում ապրել եմ բոլոր այն զգացմունքները, որոնք հնարավոր է, սակայն ոչ։ Հայտնվեց այդ հիանալի արարածը, ու ես միանգամայն նոր զգացմունքներ վերապրեցի, դրանք ասես այլ մոլորակից լինեն։ Դրա համար շնորհակալ եմ դստերս ու Պլատոնին։ Ես միանգամայն նոր մոտիվացիա ու կյանքի իմաստ ունեմ»,- ասել է Լյուդմիլան։
Հիշեցնենք, որ Քսենիան ծննդաբերել է անցյալ տարվա նոյեմբերին։
Հաղորդավարուհին ու նրա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, երկար ժամանակ գաղտնի էին պահում որդու անունը, իսկ այժմ թաքցնում են երեխայի դեմքը։
Ամբողջությամբ՝ life.tert.am