«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղացող Սթիվեն Կարին NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի՝ «Վաշինգթոն Ուիզարդզի» հետ խաղում (139:115) 9 անգամ 3 միավորանոց նետում է կատարել՝ ընթացիկ մրցաշրջանում իր այս ցուցանիշը հասցնելով 302-ի:
Այս կերպ, Կարին 300 և ավելի երեք միավորանոց նետում է կատարում երկրորդ մրցաշրջանում անընդմեջ:
Նախորդ կանոնավոր առաջնությունում Սթիվենը կարողացել էր 402 3 մետրանոց նետում կատարել:
Նշենք՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատարը NBA-ի պատմության միակ խաղացողն է, որը 300 հեռահար նետում է կատարել մեկ մրցաշրջանի ընթացքում:
armsport.am