17-ամյա ամերիկացին խոստովանել է, որ պլանավորել էր Հռոմի պապի սպանությունը
Advertisement 1000 x 90

17-ամյա ամերիկացին խոստովանել է, որ պլանավորել էր Հռոմի պապի սպանությունը

ԱՄՆ-ում դեռահասը խոստովանել է, որ պլանավորել էր սպանել Հռոմի Ֆրանցիսկոս պապին 2015 թվականին երկիր նրա այցի ժամանակ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը:

Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 17-ամյա Սանթոս Քոլոնը Հռոմի Ֆրանցիսկոս պապի սպանության պլան էր մշակել 2015 թվականի սեպտեմբերին Ֆիլադելֆիա քաղաք նրա այցի ժամանակ:

Պատանին մտադրվել էր գնել պայթուցիկ նյութեր, որպեսզի ինքնաշեն ռումբեր սարքեր և դրանք տեղադրեր ամբողջ քաղաքով մեկ, ինչպես նաև փորձել էր դիպուկահար վարձել, որպեսզի Հռոմի պապին սպանի պատարագի ժամանակ: Սակայն վերջինս եղել է Հետաքննությունների համապետական բյուրոյի քողարկված աշխատակիցը, և այդ ժամանակ Քոլոնը ձերբակալվել է:

Պատժաչափն առայժմ նշանակված չէ, սակայն, ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Քոլոնին կարող է սպառնալ մինչև 15 տարի ժամկետով բանտարկություն և տուգանք 250 հազար դոլարի չափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր