
Մակեդոնական Սկոպյե քաղաքում ընթացող «Կարպոս Օփեն»-ի 4-րդ տուրում Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ են տարել:
Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարի առաջատարներն են և ունեն 4-ական միավոր: Մանուէլ Պետրոսյանի միավորների քանակը 3,5 է: