Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է վիրահատության դիմել, որպեսզի կարողանա երրորդ երեխային ծննդաբերել։ Քիմն արդեն վիրահատության է ենթարկվել, սակայն անարդյունք։
Dailymail-ը գրում է, որ անհաջող ու անարդյունք վիրահատությունից հետո Քիմը հասկացել է, որ փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալն իր միակ հնարավորությունն է։ Չնայած բժիշկները զգուշացրել էին Քիմին, որ երրորդ հղիությունը վտանգավոր է իր կյանքի համար, Քիմը որոշել էր դիմել վիրահատական միջամտության։
«Քանյեն նյարդայնանում էր վիրահատության պատճառով, նա ուրախ է, որ այն ավարտվել է, ու ես լավ եմ։ Նա ցանկանում է էլի երեխաներ ունենալ, այդ պատճառով էլ մենք այլ տարբերակներ կուսումնասիրենք»,- ասել է Քիմը։
«Ես հակված եմ դրան ու ցանկանում եմ փորձել։ Ես միշտ մտածում էի, որ փոխնակ մոր օգնությունը լավ տարբերակ է, սակայն չէի մտածում, որ դա կարող է իրական լինել։ Այժմ կարծում եմ, որ դա է իմ իրականությունը և երեխա ունենալու միակ տարբերակը»,- ավելացրել է Քիմը։