
Հայաստան ժամանած Սերժ Թանկյանը իր Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում փոքրիկ ղարաբաղցի Միշան կատարում է System Of A Down խմբի հայտնի երգերից մեկը:
«Իսկապես տպավորված եմ՝ լինելով Արցախում: Ինչ զարմանալի փոփոխություններ են տեղի ունեցել այստեղ: Այս երեխան կատարում է SOAD-ի Lonely Day-ը: Նա իրական ռոք աստղ է»,-հոլովակը մեկնաբանել է նա: