Մերձմոսկովյան Լենինյան շրջանի Ռազվիլկա ավանում ապրիլի 4-ին իրավապահները «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են երկու տղամարդու դի:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հրազենային վնասվածք ստացած երկու տղամարդկանցից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ծննդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը: Իրավապահների նախնական վարկածի համաձայն` տղամարդկանց սպանությունից առաջ խոշտանգել են, մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:
Քննիչներն այն կարծիքին են, որ սպանությունը նախապես պատվիրված է եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: