Ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել 2005 թվականին ծնված Տաթևիկ Ա.-ն, 2007 թվականին ծնված Արամե Ա.-ն, 2013 թվականին ծնված Արգիշտի Ա.-ն, 1984 թվականին ծնված Արփինե Հ.-ն և 1978 թվականին ծնված Սևակ Ա.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն: