Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան մարզման ընթացքում ցավեր է զգացել, ինչից հետո անմիջապես վիրահատվել է: Մատան վնասել էր աճուկի հատվածը, և, ըստ նախնական բուժզննման՝ այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ չի վերադառնա:
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաստատել է բժիշկների մտահոգությունը՝ նշելով, որ Մատան եթե անգամ խաղա այս մրցաշրջանում, ապա դա կլինի մրցաշրջանի ամենավերջում:
«Մատան այս տարի այլևս չի կարողանա օգնել թիմին: Նման վիճակում են նաև Ֆիլ Ջոնսը և Քրիս Սմոուլինգը»,- նշել է Մոուրինիոն:
Նշենք, որ մանեսթերյան ակումբում վնասվածք ունի նաև Պոգբան, սակայն նրա վնասվածքը համեմատաբար թեթև է, և նա արդեն մարզվում է անհատական ծրագրով:
Սիրարփի Աղաբաբյան