«Պիտի հետաքննություն անցկացվի, գողերն էլ հայտնաբերվեն ու պատժվեն». Քրիստ Մանարյան
Advertisement 1000 x 90

«Պիտի հետաքննություն անցկացվի, գողերն էլ հայտնաբերվեն ու պատժվեն». Քրիստ Մանարյան

Դերասան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարինե Ալեքսանյանին գիտեմ արդեն տասնամյակներ, որոնց ընթացքում համագործակցել ենք` իմ ճանաչած ամենաազնիվ մարդկանցից մեկն ա, էլ չասեմ, թե ինչ տաղանդավոր դերասանուհի ա. Դերսանուհի մեծատառով, կխնդրեմ իրեն երբեք չխառնել էն պատահական մարդկանց հետ, ովքեր վերջին ժամանակներս հեղեղեկ են բեմերն ու հատկապես հեռուստատեսությունը, նա, իր ամուսնու` Վարուժան Մանուկյանի հետ կենսագրություն ունի, ապրած ու աշխատած:

Եվ պատահաբար չի, որ վաստակավոր արտիստներ են, Արտավազդ մրցանակի արժանացած: Եթե գողությունն արվել է կողքի օբեկտում, իսկ Նարինեն նշել ա Օրենջ Ֆիթնես` ուրեմն պարզաբանման կարիք կա, մարդը կարողա ինչ-որ բան էլ խառնել ա: Իսկ դո՞ւք ինչ կանեիք էդ վիճակոմ` սֆինքսի հանգստությամբ ու ժպիտո՞վ կընդունեիք իրողությունը…

Մի մոռացեք` դերասաններն էմոցիոնալ մարդիկ են ու հենց դրա հաշվին ա, որ տարբերվում են ձեզնից` ամեն անգամ ծնվում ու մեռնում են անմնացորդ, նվիրելով իրենց նյարդերից, առողջությունից ու կյանքից: Պիտի հետաքննություն անցկացվի, գողերն էլ հայտնաբերվեն ու պատժվեն: Իսկ ավելորդ էմոցիոնալությունը /ձեզ համար ավելորդ/, կարծում եմ պիտի ներվի մեր սիրելի դերասանուհուն: Ինքն ու իր ամուսինը, երկուսն էլ բեմի նվիրյալներ` իրենց գործն անում են բարեխիղճ ու անթերի: Թող իրավապահներն ու տվյալ հիմնարկի ադմինիստրացիան, որն ինչքան հասկացա որոշ հարցերում բացահայտ կերպով թերացել ա` և իր մեղքի բաժինն ունի նույնպես գտնվեն էդ բարձրության վրա ու օգնեն վերականգնել արդարությունը: Գողերի մասին չեմ խոսում` արժանի չեն անդրադարձի, գողի տեղը ճաղերի հետևում ա»:



Նման նյութեր