Դերասանուհի Նարինե Ալեքսանյանի Facebook-յան հրապարակումը.
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՏԱՐԱԾԵՔ
ORANGE FITNESS ՊՐԵՄԻՈՒՄ ԱԿՈՒՄԲ
Իմ հալալ քրտինքով առած նվերը տղայիս չես մարսելու ուրիշի քրտինքով սնվող սրիկա: Ես քեզ մեղադրում եմ անտարբերության մեջ Orange Fitness պրեմիում ակումբում արդեն երկրորդ անգամ կորուստ է լինում (գողություն ասելու դեպքում քաշքշուկը շատ է… ) եկեք իրերը կոչենք իրենց անունով, ուրեմն արդեն երկրորդ անգամ այդ ակումբում գողություն են կատարում, իսկ տնօրենը կամ ժամանակ չունի նման մանր մունր բաներով զբաղվելու կամ էլ գողերի հետ լավ էլ փայ է մտնում…
03.04.2017թ. երեկոյան 9-10:30-ի հատվածում Orange Fitness ակումբից գողացան IPHONE 6, IPHONE 5s, IWOTCH, 47.000 դր, 10.000 դր, 7 000 դր, իսկ տնօրենը չբարեհաճեց անգամ ներկայանալ… երևի լափում էր, կամ էլ էնքան էր լափել, որ ուղեղի տափակ ծալքերը ոչ մի կերպ չաշխատեցին, որ հասկանա, որ Orange Fitness պրեմիում ակումբի համար տօրենը պատասխանատվություն է կրում, որ մենակ փող վերցնելով չի… պատասխանատվություն է կրում հաճախորդների գույքի համար:
Հարգելի Գողեր պարզվում է, որ դուք կարող եք գողանալ Orange Fitness պրեմիում ակումբից, որովհետև գողերի մուտքը էնտեղ ազատ է: Թե ուր են նայում անվտանգության աշխատողները պարզ չի… հարգելի տնօրեն էս լեն ու բոլ աշխարհում մի հատ տեսախցիկ չկարողացաք տեղադրել, թե տարեկան յուրաքանչյուր անձի համար 1 000$ վերցնելը քիչ է, որ մի հատ տեսախցիկ առնեք…
Իմ հալալ քրտինքով առած նվերը տղայիս չես մարսելու ուրիշիի քրտինքով սնվող սրիկա: Բա իմացար, որ գողություն են կատարել ճանաչված դերասաններից, հեռուստադեմքերից բա մի հատ գայիր, խոսեիր, թե քնած էիր ու քո քունը որևէ մեկը չպիտի խանգարի, էտ ոնց ես էդպես հանգիստ ապրում, երբ 3 օր առաջ էլ են գողություն կատարել…. ընդհանուր հանդերձարանի դուռը փակելու բանալին չեն տալիս… ադմինիստրատորը չի զգուշացնում 3 օր առաջ կատարված գողության մասին… բայց գումարը վեցնում եք խաղից առաջ… վախենում եք ձեր վարկանիշից…. ինչ վարկանիշ, երբ 1 ժամվա ընթացքում 2- 3 հազար $-ի գողություն են կատարում:
Դուք եք փոխհատուցելու … սա էսպես չի մնալու: Ես կհոգամ որ այս գողության մասին խոսեն և լրատվամիջոցները և մեդիա աշխարհը:
Հ.Գ. Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ակումբի իրավաբանը պատրաստվում է դատի դալ Նարինե Ալեքսանյանին, քանի որ դեպքը տեղի է ունեցել հարևան թենիս ակումբում, ոչ թե ֆիթնես ակումբում։