Դժվար պահերի համար 20 խորհուրդ Սթիվեն Քինգից
Advertisement 1000 x 90

Դժվար պահերի համար 20 խորհուրդ Սթիվեն Քինգից

Նա կենդանի լեգենդ է, սարսափների արքան, միստիկայի վարպետ և վիրտուոզ գրող։ Նա նաև այն մարդն է, ով կարողացավ հաղթահարել իր կործանարար սովորությունները և ոտքի կանգնել կյանքի հատակից։ Եվ բնական է, որ մարդու բոլոր մութ անկյուններն ուսումնասիրած Սթիվեն Քինգը կարող էր խորհուրդ տալ՝ ինչպես հաղթահարել կյանքի դժվար պահերը և չկոտրվել։ Եվ այսպես՝

 Ձեզ ենք ներկայացնում անուղղելի լավատեսի խորհուրդները՝

1. Ապրելու միակ եղանակն ապրելն է։ Պետք է ինքդ քեզ ասես՝ ես կարող եմ՝ նույնիսկ իմանալով, որ չես կարող։

2. Եթե այսօր դու ի վիճակի չես ոչ ոքի սիրել, փորձիր գոնե չնեղացնել որևէ մեկի։

3. Գիտեք՝ մոլորակը պտտվում է։ Կարող ես նրա հետ միասին ինքդ էլ պտտվել, բայց կարող ես նաև կառչել ինչ-որ բանից և ընդդիմանալ։ Բայց այդ դեպքում դու կընկնես: Այնպես որ, ընտրության հարց է։

4. Ուզում եք, թե ոչ՝ ժամանակն ամեն ինչ բուժում է, վերցնում քեզնից ամեն ինչ՝ թողնելով միայն խավարը։ Երբեմն այդ խավարում մենք ուրիշների ենք հանդիպում, իսկ երբեմն էլ կրկին կորցնում այդ մթության մեջ։

5. Եթե դու միայնակ ես՝ դեռ չի նշանակում, որ դու գիժ ես։

6. Մարդիկ մտածում են, որ շատ բան չեն կարող անել, իսկ հետո անակնկալ կերպով հայտնաբերում են, որ լավ էլ կարողանում են, երբ հայտնվում են անելանելի վիճակում։

7. Անցյալին պետք է վերաբերվել անգթաբար և հանգիստ։ Այն հարվածները, որոնք մեզ սպանում են, նշանակություն չունեն. շատ ավելի կարևոր են նրանք, որոնցից հետո մենք ոտքի ենք կանգնում և ապրում։

8. Ինձ թվում է՝ Աստծո սիրելի զբաղմունքներից մեկը «երբեք» ասողներին գործել ստիպելն է։

9. Միայն ամեն ինչ կորցնելով ենք մենք ազատություն ձեռք բերում։

10. Ցանկացած լեզվով ամենագեղեցիկ արտահայտությունն է. «Ես քեզ ներում եմ»։

11. Ցանկացած ընտրություն հանգում է մի կարևոր հարցի՝ լինե՞լ, թե՞ չլինել, ապրել թե գոյատևել։

12. Եթե դու չվերահսկես քո ցասումը, նա ինքը կվերահսկի քեզ։

13. Երբ մարդը դադարում է փոխվել, զգալ, սիրել՝ նա մեռնում է։

14. Մենք ապրում ենք, որպեսզի ամեն նոր օրվա համար կռիվ տանք։

15. Եթե դու միայնակ քեզ վատ ես զգում, ապա դժվար ինչ-որ մեկը քեզ հետ իրեն լավ զգա։

16. Հաջողություն ասվածը հիմարների համար է։ Դա միակ բանն է, ինչի վրա նրանք կարող են հույս դնել։

17. Հիշիր, որ հույսը լավ բան է, հնարավոր է՝ նույնիսկ լավագույնը։ Այն չի մեռնում։

18. Կան այնպիսի արցունքներ, որոնք անպայման պիտի թափվեն, օրվա և գիշերվա ցանկացած ժամի, որպեսզի ներսում ամեն ինչ այրվի։

19. Մենք անիծված ենք ու դատապարտված՝ միշտ մտածել, որ կարող էինք ավելի լավ անել նույնիսկ այն դեպքում, երբ հասնում ենք այն ամենին, ինչ ուզում էինք։

20. Հուսա, որ լավ կլինի, ու սպասիր վատ նորությունների։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

168.am