Արծվիկը կներկայացնի Հայաստանը «Israel Calling»-ի ընթացքում
Advertisement 1000 x 90

Արծվիկը կներկայացնի Հայաստանը «Israel Calling»-ի ընթացքում

Առաջին ալիքի հասարակայնոթյան հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն Իսրայելում է և այսօր՝ ապրիլի 5-ին, ելույթ կունենա եվրատեսիլյան «Israel Calling» խորագիրը կրող եվրատեսիլյան միջոցառման ընթացքում: Համերգին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել «Եվրատեսիլ-2017»-ի այս տարվա 27 ներկայացուցիչներ հետեւյալ երկրներից՝ Ավստրիա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Իռլանդիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա:

Ավելի մանրամասն՝ life.tert.am