Թուրքիան ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ ականազերծում է Հայաստանի ու Իրանի հետ սահմանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թուրքիան ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ ականազերծում է Հայաստանի ու Իրանի հետ սահմանը

Եվրամիության աջակցությամբ Թուրքիայի արեւելյան սահմանները սկսել մաքրել ականներից։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ու ՄԱԿ-ի աջակցությամբ սկսված ծրագրով նախատեսված է 2 տարում ականներից մաքրել Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի հետ սահմանները։

Սահմանների մաքրումը սկսվել է Արարադ լեռան լանջերից։ Նշվում է, որ ականազերծման աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի ու վարժեցված շների օգնությամբ։

Ականազերծման աշխատանքներն իրականացնելու է Հարավային Աֆրիկայից ժամանած մի ընկերություն։  Նշվում է, որ Հայաստան, Իրան, Ադրբեջան սահմանին կա 222 հազար ական։

Ամբողջությամբ՝ news.am