Ալիևը կարգադրել է 5-ամսյա ժամկետում իրագործել «Ռազմական դրության մասին» օրենքի դրույթները. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ալիևը կարգադրել է 5-ամսյա ժամկետում իրագործել «Ռազմական դրության մասին» օրենքի դրույթները. armtimes.com

Armtimes.com-ը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հրամանագիր է ստորագրել «Ռազմական դրության մասին» Միլլի մեջլիսում փետրվարի 14-ին ընդունված նոր օրենքը եռամսյա ժամկետում իրագործելու մասին։ Հրամանագրի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվում է երեք ամսվա ընթացքում մշակել եւ նախագահին ներկայացնել Ադրբեջանի գործող օրենքներն ու նորմատիվ-իրավական ակտերը «Ռազմական դրության մասին» օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկներ, նախագահի հետ եռամսյա ժամկետում համաձայնեցնել ռազմական դրության ռեժիմի ապահովման եւ դրա հետեւանքների վերացման աշխատանքները ֆինանսավորելու կարգը։ Հանձնարարվում է հնգամսյա ժամկետում նախագահին զեկուցել վերը նշված օրենքի իրագործման մասին, եւ լուծել դրանից բխող մյուս հարցերը։ Իլհամ Ալիեը նաեւ կարգադրել է «Ռազմական դրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ սահմանել սույն օրենքի դրույթների իրագործման եւ դրա հետեւնանքերի վերացման աշխատանքների ընթացքում տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու կարգը։

1994 թվականին «Ռազմական դրության մասին» ընդունված օրենքում փետրվարին կատարված փոփոխություններով հստակ սահմանվում է, որ ռազմական դրությունը կարող է հայտարարվել հանրապետության տարածքի որեւէ մի հատվածի փաստացի բռնազավթման, օտարերկրյա պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, երկրի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիք ստեղծվելու, երկրի տարածքի ինչ-որ հատվածը շրջափակման մեջ առնելու կամ դրա սպառնալիքի դեպքում: Նոր օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման դեպքում նախատեսվում է սահմանել ռազմական գրաքննություն: Ըստ այդմ, զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են լուրերն ու նյութերը հրապարակելուց առաջ դրանք նախապես համաձայնեցնել զինվորական կառավարման մարմինների ու պետական այլ կառույցների եւ պաշտոնատար անձանց հետ: Բացի այդ, ռազմական դրության հայտարարման դեպքում ամբողջական վերահսկողություն է սահմանվում քաղաքացիների նամակագրության, հեռախոսային ու ռադիոխոսակցությունների վրա, որպեսզի կանխվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքն ու տարածումը:

Ռազմական դրության հայտարարման դեպքում արգելվում է հանրահավաքների, ցույցերի, երթերի, ժողովների ու զանգվածային այլ միջոցառումների անցկացումը: Պարզեցվել ու արագացվել է ռազմական դրության հայտարարման ընթացակարգը։ Օրինակ, եթե մինչ այժմ գործած օրենքը սահմանում էր, որ երկրի նախագահը երկրում ռազմական դրություն հայտարարելու համար դիմում է Միլլի մեջլիսին, որը պետք է 72 ժամվա ընթացքում քննարկի դիմումը, ապա նոր օրենքով այդ ժամկետը կրճատվել է մինչեւ 48 ժամի։ Օրենքում նշվում է, որ Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացրած կամ Ադրբեջանի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող երկրի կամ երկրների քաղաքացիները ռազմական դրության պայմաններում գերեվարվելու եւ ներկալվելու են»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր