Շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկեց «Ֆուլ Հաուս»-ի 6-րդ եթերաշրջանը: Սիթքոմի դերասանները նկարահանումներին զուգահեռ շարունակում են համերգային շրջագայությունները և այս անգամ հանդես են եկել ռուսաստանյան մի շարք քաղաքներում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր, հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանը:
«Առաջին անգամ ելույթ ենք ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Սոչիում: Հանդիսատեսը շատ գոհ էր, ինչն էլ ամենակարևորն է մեզ համար: Մեծ բավականություն ստացանք նրանց ջերմ ընդունելությունից: Շրջագայությունը տևել է 5 օր: Գրաֆիկն, իսկապես, շատ խիտ էր»,- նշել է նա:
Հյուրախաղերի չեն մեկնել Քրիստինե Եղոյանը, Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը: Իսկ պատճառն այն է, որ ելույթի ծրագիրը հին եթերաշրջանից է, որտեղ նրանց կերպարները ներառված չեն:
Ի դեպ, Գոռ Հակոբյանը վերջերս լուսանկար էր հրապարակել հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք համագործակցություն է եղել: Մեր հարցին ի պատասխան` Մենչն ասել է, որ Գարիկն իր ընկերն է, ուստի ամեն անգամ Մոսկվա մեկնելիս հանդիպում են, սակայն համատեղ ելույթներ չեն ունեցել:
Ֆուլհաուսցիներից ոմանք վերադարձել են Երևան, իսկ Միհրան Ծառուկյանն այլ կատարողների հետ շարունակում է շրջագայությունը ռուսաստանյան քաղաքներում: Համերգները վարում են Գոռ Հակոբյանն ու Արփի Գաբրիելյանը:
Ամբողջությամբ՝ bravo.am