«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկը Ինստագրամի իր էջում նոր սանրվածքով լուսանկարներ է հրապարակել, ինչը քննարկումների առիթ է դարձել։ Կարծիքներ կան, որ Ձյունիկի սանրվածքը նման է Սիրուշոյի սանրվածքին։ Tert.am Life–ն այս մասին զրուցեց դերասանուհու հետ։
«Իրականում, երկար ժամանակ է` նույն սանրվածքով էի։ Քանի որ կողմ չեմ մազ ներկելուն, որոշեցի այսպիսի սանրվածք անել։ Նմանակելու կամ ոգեշնչվելու բան չի եղել։ Ինքս իմ սանրվածքը չեմ նմանեցնում Սիրուշոյին։ Մանկուց սիրել եմ չոլկա»,– ասաց Ձյունիկը։
«Ճիշտն ասած, չեմ հասկանում` ինչու են ինձ նմանեցնում իրենց։ Սանրվածքս փոխելիս մտածում էի` վերջ, էլ ինձ չեն նմանեցնի ո՛չ Սելենային, ո՛չ Քայլիին, քանի որ նրանք նման սանրվածք չունեն, բայց, փաստորեն, մեկ է նմանեցրեցին ինչ–որ մեկին»,– եզրափակեց Ձյունիկը։
Ամբողջությամբ՝ life.tert.am