Երգչուհի Գայա Արզումանյանը կրկին քննարկումների կիզակետում է։ Այս անգամ Գայային քննադատել են բաց կերպարների համար` դա հակադրելով երգչուհու խոսքին, որ ինքն ավանդապահ ընտանիքից է։ Հարցազրույցներում մեկու երգչուհին ասել է, որ 33 տարեկանում կույս է։ Այս մասին խոսելը ևս քննադատության է արժանացել։
Tet.am Life–ը կապ հաստատեց երգչուհու մենեջեր Արայիկ Գաբաջյանի հետ, վերջինս նշեց, որ արդեն նորմալ են վերաբերվում քննադատություններին։
«Յուրաքանչյուր լրատվամիջոցում Գայան մեծ դիտումներ է գրանցում։ Իրականում, նորմալ ենք վերաբերվում նման քննադատություններին, քանի որ արդեն սովորել ենք։ Գայան այն անձնավորությունը չէ, որ չընդունի քննադատությունները կամ վախենա սկանդալների կիզակետում լինել։ Գայան փորձում է միշտ ներկայանալի լինել, բարձր պահել իրեն ու ներկայացնել ղարաբաղցու կերպարը` առանց որևէ ծակուծուկերի։ Մյուս հայտնի մարդկանց նման չէ, որ ծակուծուկերով անցնի ու թաքուն պահի այն ճանապարհը, որով անցնում են շատերը»,– ասաց Արայիկը։
Վերջինս խոսքով` լայն քննարկումների առիթ դարձած հեռախոսի պատյանն իրականում իրենն է. «Գայան իմ հեռախոսով է լուսանկարվում։ Դա իմ հեռախոսն է»։
Արայիկը նշեց, որ 33 տարեկանում կույս լինելու մասին Գայան անկեղծ խոսել է և չի փոշմանել դրա համար։
Արայիկը նշեց, որ Գայան իրականում ունեցել է երկու ընկեր։ «Նա առաջին ընկերոջ հետ շատ կարճ է շփվել, երկրորդի դեպքում հարաբերությունները տևել են 3 ամիս։ Նրանք բաժանվեցին, քանի որ չհասկացան իրար։ Կար այն խնդիրը, որ Գայան պետք է ընտրեր կա՛մ կարիերան, կա՛մ ընտանիքը։ Իրականում, Գայան իր կյանքում չի ունեցել տղամարդ, որի հետ երկար ժամանակ ընկերություն է արել կամ ամուսնանալու նպատակ է ունեցել։ Ժամանակին խոսակցություններ կային, թե Գայան եղել է Ղարաբաղի պաշտոնյաներից մեկի սիրուհին, հետո ասացին, թե նա նշանվել է ու նշանը հետ տվել։ Նման բան չի եղել։ Սրանք անհիմն խոսակցություններ են։ Եթե Հայաստանում կա մեկը, որը կարող է ասել` Գայան ունի սիրեկան կամ Գայան ինչ–որ մեկի հետ է, պատրաստ եմ ներողություն խնդրել բազմաթիվ հանդիսատեսի առաջ, որոնք այդպես են կարծում»,– նշեց Արայիկը։
Անդրադառնալով վուլգար բնորոշմանը, որը տրվում է երգչուհուն` մենեջերը նշեց. «Հայ ազգը շատ հարաբերական է ընկալում վուլգար և էպատաժային կերպարները։ Չեմ կարծում, որ էպատաժային լինելը վուլգարություն է։ Դա ժամանակին վերագրում էին նաև Շպրոտին։ Առօրյայում` սրճարանում, տաքսու մեջ, խանութում Գայային ոչ ոք չի ճանաչի, քանի որ նա հագնվում է աչքի չընկնող հագուստներ։ Ինչ վերաբերվում է` ինչպես է նրա հայրը վերաբերվում դստեր բեմական կերպարներին, ասեմ` նորմալ, եթե դա բեմում է։ Բեմից դուրս չի ընդունում ու չի ողջունում»։