Մխիթարյան. Նպատակս ընթացիկ մրցաշրջանում Եվրոպա լիգայի գավաթը նվաճելն է
Advertisement 1000 x 90

Մխիթարյան. Նպատակս ընթացիկ մրցաշրջանում Եվրոպա լիգայի գավաթը նվաճելն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` բելգիական «Անդերլեխտի» հետ հանդիպման մասին:

«Ընթացիկ մրցաշրջանում իմ նպատակը Եվրոպա լիգայի գավաթը նվաճելն է: Իհարկե, ես գիտեմ, որ ամեն ինչ հեշտ չի լինելու: Մրցաշարի այս հատվածում հեշտ մրցակիցներ չեն լինում: Մենք հասկանում ենք «Անդերլեխտի» հետ հանդիպման կարևորությունը:

Մեզ երկու կոշտ հանդիպումներ են սպասվում: Գիտեմ, որ որոշ երկրպագուներ կարծում են, թե հեշտ կլինի հաղթել «Անդերլեխտին»: Դա բոլորովին էլ այդպես չէ: Հետևել եմ նրանց մրցելույթներին եվրոպական մրցասպարեզում: Նրանք բավականին լավ ֆուտբոլիստներ ունեն»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: