
Շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Կանանց մինչև 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սոնա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Սպլիտում ընթանալիք ստուգատեսում 18-ամյա մարզուհին հրում վարժությունում բարձրացրեց 126 կգ, իսկ պոկում վարժությունում 101 կգ (երկամարտի 227 կգ արդյունք):
Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս Մարիա Վոստրիկովան:
Վաղը Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթև Հակոբյանը և 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ):