«Մանչեսթեր Յունայթեդի»  ֆուտբոլիստների 3 ամենաթանկ մեքենաները. առաջատարը Մխիթարյանն է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մանչեսթեր Յունայթեդի»  ֆուտբոլիստների 3 ամենաթանկ մեքենաները. առաջատարը Մխիթարյանն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն»  աչքի է ընկնում նաև նրանով, որ շատ բարձր է վարձատրում իր ֆուտբոլիստներին: Եվ պատահական չէ, որ այս ակումբի ֆուտբոլիստները սիրում են երթևեկել շքեղ մեքենաներով:

Ռուսական Sports պարբերականն  առանձնացրել է մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստների  3 ամենաշքեղ մեքենաները:

Երրորդ հորիզոնականում Քրիս Սմոլինգն է՝ իր Բենթլի Կոնտինենտալ մեքենայով: Այս մեքենան արժե 150 հազար ֆունտ:

Ցուցակում երկրորդը Պոլ Պոգբան է՝ Աուդի RS-6 մակնիշի մեքենայով: Այս շքեղ մեքենան արժե 160 հազար ֆունտ:

Մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստներից ամենաթանկ մեքենան վարում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը վարում է Lamborghini aventador մեքենան: Այս մեքենայի գինը 250 հազար ֆունտ է:

Սիրարփի Աղաբաբյան