«Երբ իմացանք երեխայի սեռը, շատ ուրախացանք». Սուսաննա Պետրոսյանը ամուսնու և ապագա բալիկի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Երբ իմացանք երեխայի սեռը, շատ ուրախացանք». Սուսաննա Պետրոսյանը ամուսնու և ապագա բալիկի մասին. life.tert.am

Նախորդ տարվա օգոստոսին ամուսնացած երգչուհի Սուսաննա Պետրոսյանի կյանքում բերկրալի շրջան է։ Ամռանը նա առաջին անգամ մայր կդառնա։ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Tert.am Life–ը զրուցել է հղիության վերջին շրջանում գտնվող երգչուհու հետ։ Թեև Սուսաննան հազվադեպ է խոսում ընտանիքի մասին, մեր ընթերցողների համար բացառություն է արել և խոսել ամուսնու` Գևորգի հետ հարաբերությունների ու ապագա բալիկի մասին։

Ի դեպ, ամուսնությունից 1 ամիս անց զույգը ժամանակավոր բնակության էր մեկնել Չինաստան, քանի որ Գևորգն մասնագիտական բարձր որակավորում ստանալու առաջարկ ուներ, սակայն հղիության մասին իմանալուց հետո Գևորգն ու Սուսաննան վերադարձել են Հայաստան, որպեսզի փոքրիկը հայրենիքում լույս աշխխարհ գա։

–Սուսաննա, այսօր Մայրության և գեղեցկության տոնն է։ Այսուհետև տոնը լիարժեք վերաբերում է նաև Ձեզ։ Ի՞նչ զգացողություններ ունեք հղիության վերջին շրջանում։

–Դեռ չկա այն իրական զգացողությունը, սակայն որքան մոտենում էր տոնը, այնքան հասկանում էի, որ արդեն ինձ էլ է վերաբերում։ Դա շատ հաճելի է։ Կարծում եմ` մայրությունն ամենաթանկ ու գեղեցիկ բանն է աշխարհում, որ կարող է պատահել կնոջ հետ։

-Հղիության շրջանում կինը իր ներքին կապ է ունենում երեխայի հետ։ Ասում են՝ դաստիարակությունը պետք է հենց այդ փուլից սկսել։ Դուք ինչպե՞ս եք վարվում, խոսո՞ւմ եք փոքրիկի հետ։

-Իհարկե, խոսում եմ։ Կարծում եմ` կապը երեխայի հետ ի սկզբանե պետք է լինի։ Մեր միջև այդ կապն արդեն կա։ Մեխանիկորեն այնպես է ստացվում, որ խոսում ես իր հետ, երգում իր համար։ Կարծում եմ՝ բոլորի մոտ է այդպես։

Ինչ վերաբերում է դաստիարակությանը, հիմա հատուկ բաներ չեմ անում։ Եթե նախկինում ուղղակի մտածում էի` պետք է լավ դաստիարակել երեխային, հիմա գիտակցաբար փորձում եմ հասկանալ` ինչպես է պետք դաստիարակել նրան, որպեսզի ճիշտ մեծանա, լավ մարդ ու քաղաքացի լինի։

Հատկապես այս փուլում շատ ուշադիր եմ շրջապատիս երեխաներն ինչպես են իրենց պահում։ Արդեն մտածում եմ` այսպես եմ անելու, որ իմ երեխան այսպիսին չլինի, օրինակ եմ վերցնում մայրիկներից` ինչ են անում, որ երեխան ինչ–որ հատկանիշ ունենա կամ ոչ։

–Իսկ ի՞նչ եք անելու։ Երեխայի դաստիարակության հարցում որո՞նք են Ձեզ համար սկզբունքային հարցերը։

–Ես չեմ սիրում լկստված երեխաների։ Պետք է ամեն ինչ անեմ, որ իմ բալիկը լկստված չլինի։ Երբ երեխան ծնվի, ինչ–որ բան անելու պահը գա, մեխանիկորեն կհասկանամ` ինչ է ինձ պետք։ Դաստիարակությունը պետք է սկսել առաջին իսկ օրվանից։ Դեռ 1 տարեկանը չլրացած` մայրը, հայրը, ընտանիքի անդամները պետք է կազմավորեն երեխայի բնավորությունը։

–Երեխայի սեռի հարցում նախընտրություններ ունե՞ք, պարզե՞լ եք սեռը։

–Այո, բայց որոշել ենք դա գաղտնի պահել։ Լինում են դեպքեր, երբ բժշկությունն էլ է սխալվում, այնպես որ, սեռը կհայտնենք, երբ փոքրիկը ծնվի։

Ես շատ եմ ուզում ունենալ և՛ աղջիկ, և՛ տղա։ Ինձ համար  ամենակարևորն այն է, որ առողջ երեխա լինի, երջանիկ մանկություն ունենա, լավ մարդ մեծանա։ Այս դարում դա շատ ավելի կարևոր է, քան  մտածես` պարտադիր պիտի տղա կամ աղջիկ ունենամ։ Ո՛չ իմ, ո՛չ ամուսնուս մոտ չի եղել այդպիսի բան։ Երբ իմացանք երեխայի սեռը, շատ ուրախացանք։

Ամբողջությամբ՝ Life.tert.am



Նման նյութեր