Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատրաստվում է երկրորդ անգամ ամուսնանալ։ Նրա ընտրյալը երգչուհի Մակտինա Բեբիյան է:
Իր 28–ամյակի խնջույքի ժամանակ Միհրանն ամուսնության առաջարկ է արել սիրելիին։ «Ուզում եմ մինչև կյանքիս վերջին օրը միայն դու լինես կողքիս։ Ես ուզում եմ, որ դու դառնաս իմ կինը»,– նշել է ըմբշամարտիկը։
Միհրանի առաջին կնոջ մասին տեղեկություններ քիչ կան։ Ըստ շրջանառվող լուրերի` նրանք ամուսնալուծված են. Միհրանը միայնակ է խնամում 2–ամյա դստերը։