Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով այսօր` ապրիլի 7–ին, կմեկնարկի «Stand Up» հումորային նախագծի առաջին եթերաշրջանը։ 13 հաղորդումից բաղկացած հումորային ծրագիրը կցուցադրվի ժամը 22։00–ին։
Մի խումբ երիտասարդներից բաղկացած հեղինակ կատարողներ, ինչպես նաև` Հովհաննես Դավթյանն ու Հայկ Պետրոսյանը յուրաքանչյուր ուրբաթ կներկայացնեն տարբեր թեմաներով հումորային մենախոսություններ։
««Stand Up»–ի գլխավոր նպատակն է հասարակական երևույթները, մարդկային բնավորությունները, կենցաղային վիճակները բերել բեմ և պատմել դրանց մասին հումորային տարբերակով։ Կարծում եմ` յուրաքանչյուր հեռուստադիտող ինքն իրեն կտեսնի հումորներում, եթե ոչ իրեն, ապա հարևանին կամ ծանոթներին։ Մենք շատ տարբեր թեմաներից ենք խոսելու: Օրինակ ես հիմնականում կանդրադառնամ կին–տղամարդ հարաբերություններին»,– նախագծի մասին ասել է Հայկը։
Ի դեպ, Ապրիլի 7–ի` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ «Stand Up»–ի առաջին հաղորդումը նվիրված է կանանց։
Ամբողջությամբ՝ life.tert.am