Google կորպորացիան ապրիլի 7-ին որոնման և նորությունների ծառայություններում կավելացնի տեղեկությունների ստուգման մեխանիզմ, հաղորդում է Verge հրատարակությանը:
Հրատարակությունը նշում է, որ Google-ը կօգտագործի հղումներ հատուկ ռեսուրսների, որոնք ստուգում են տեղեկատվության հավաստիությունը, օրինակ՝ PolitiFact և Snopes, և էկրանին կցուցադրի ճիշտ է պնդումը թե ոչ:
Հրատարակությունը բերում է սքրինշոթ այս գործառույթի կիրառմամբ: Հարցման էջում նշված է. «27 միլիոն մարդ ստրուկ է»: Որոնման տողի տակ նշված է. «Ստուգված է PolitiFact-ի կողմից փաստական սխալների առկայության առումով. գործնականում ճիշտ է», նաև վկայակոչվում է հաստատող հոդվածը:
Հրատարկությունը գրում է, որ Google-ի մտցրած գործառույթը թույլ կտա ինտերնետ-օգտատերերի ուշադրությունը հրավիրել փաստերն ստուգող կազմակերպությունների վրա, բայց չի օգնի պայքարել Google-ի հարթակում կեղծ նորությունների տարածման դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: