Վաղ, թե ուշ, բայց մի օր վերջը գալիս է… Ուկրաինայի ղեկավարի ընտանիքի տեսանելի ամրությունը, սերն ու հավատարմությունը, որը թվում էր՝ օրինակ է ուրիշների համար՝ ճեղքեր է տվել:
Մարինա Անատոլևնան ակտիվորեն խորհրդակցություններ է անցկացնում իր իրավաբանների հետ, ապահարզանի համար: Օրեր առաջ տեղական ԶԼՄ-րը հրատարակել էին լուսանկարներ, նվիրված Պորոշենկոների ամուսնական միության 31-րդ տարեդարձին: Սակայն այդ զգացմունքային նկարներն ընդամենը բեմականացում են եղել և ֆոտոսեսիան ուշադրությունը շեղելու միտում է ունեցել:
Հայտնի է, որ ընկերուհիները միմյանց անձնական կյանքի մասին շատ բան գիտեն: Այս դեպքում ևս, Մարինա Անատոլևնայի ընկերուհիներից մեկը, չդիմանալով գայթակղությանը, լուրեր է տարածել երկրի Առաջին տիկնոջ անձնական կյանքի ձախողումների մասին:
Պարզ դարձավ, որ Պորոշենկո զույգը անձնական հարթությունում ճեղքեր է ունեցել դեռ նախքան Պորոշենկոյի նախագահ դառնալը: Պյոտր Ալեքսեևիչը շատ է բացակայել, և Մարինան ինքն է մեծացրել երեխաներին: Նյութական կարիք չունենալով, միշտ ունեցել է ամուր տղամարդու ներկայության կարիքը: Եվ մի անգամ, խնջույքի ժամանակ Մարինա Պորոշենկոն ծանոթանում է Իգոր Վալերևիչ Կոլոմոյսկու հետ: Նրանց միջև միանգամից կայծ է բռնկվում, որը վերածվում է սիրո: Այդ ժամանակ Մարինան որոշում է հեռանալ ամուսնուց, բայց Պյոտր Ալեքսեևիչը դա թույլ չի տալիս, քանի որ ձգտում էր բարձր պաշտոնի…
Կոլոմոյսկին նույնպես ուժեղ և հզոր մարդ է. նրա և Պորոշենկոյի միջև վեճ բռնկվեց: Նրանք դարձան թշնամիներ: Կենցաղային տարաձայնությունը վերածվեց գլոբալ հակամարտության: Այդուհանդերձ, Կոլոմոյսկու և Մարինա Անատոլևնայի հարաբերությունները չդադարեցին: Նրանք ամեն տարի միասին անց են կացնում իրենց հանգիստը: Պյոտր Ալեքսեևիչն այդ մասին քաջատեղյակ է, բայց ոչինչ չի ձեռնարկում, որ չկորցնի նախագահական հեղինակությունը: Պորոշենկո զույգը որոշել է աչք փակել անձնականի կյանքի տարաձայնությունների վրա:
Սակայն Պորոշենկոն վերջին ժամանակներում լուրջ խնդիրներ ունի և ձախողումների կենտրոնում միայն Մարինային է տեսնում, վրեժ է լուծում: Նախագահը մի քանի անգամ հարբած տուն գալով, ծեծել է կնոջը, անգամ նկուղում է պահել: Մարինա Պորոշենկոն որոշել է վերջ դնել այդ ամենին, դիմելով ապահարզանի:
Հավանաբար, նախագահի մամլո ծառայությունը արդեն աշխատանքներ է տանում այս հարցի շուրջը, և հասարակության համար ապահարզանի պատմությունը կներկայացվի սրբագրած տարբերակով:
Մարինա Անատոլևնային մնում է աղոթել, որ Իգոր Վալերևիչն իրեն տղամարդու պես պահի…
Աղբյուրը՝ whoswhos.org