Marketium.ru կայքը ներկայացրել է 3 խնդիրներ, որոնք ամենահաճախն են հանդիպում կենդանակերպի նշանների ներկայացուցիչների հարաբերություններում։
Խոյ (մարտի 21-ապրիլի 19)
- Ձեզ համար դժվար է հասկանալ, որ սերը երբեմն ավարտվում է։
- Ցանկանում եք, որ ամեն ինչ լինի ձեր ուզածով՝ ընթանա ձեր կողմից կազմված պլանով։ Սակայն զուգընկերոջը դա հաճելի չէ։
- Երբեմն չեք կարողանում «ոչ» ասել։
Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20)
- Վրեժխնդիր եք։ Երբ ձեզ նեղացնում են, նախընտրում եք վրեժ լուծել և ոչ թե լուծում գտնել։
- Դատում եք զուգընկերոջը։ Եվ հաճախ սա անում եք՝ ընտրելով սխալ բառեր։
- Չափազանց շատ բան եք պահանջում։ Մյուսների համար կարող է դժվար լինել ձեր կանոններին հարմարվելը։
Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 20)
- Երբեմն չափազանց զբաղված եք ինքներդ ձեզնով և մոռանում եք ուշադրություն դարձնել զուգընկերոջը։
- Ատում եք, երբ ամեն ինչ կանոնակարգված է։ Ձեզ թվում է, թե հարմարավետությունը նշանակում է սիրո ավարտ։
- Անձնական տարածության երկրպագու եք։ Հաճախ եք զուգընկերոջ հետ տարաձայնություններ ունենում ինտերիերի ընտրության հարցում։
Խեցգետիններ (հունիսի 21-հուլիսի 22)
- Վախենում եք, որ սիրելին կարող է լքել ձեզ։ Բայց երբ նա ձեզ շատ ժամանակ է հատկացնում, շունչ եք քաշում։
- Երբ սեր չեք զգում, ձեզ համակում են լարվածությունն ու տառապանքը։
- Ձեզ մշտապես թվում է, թե ամուսնության և երեխաներ ունենալու համար այսօր հարմար ժամանակ չէ։
Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի 22)
- Փակ մարդ եք, ով հակված է հիստերիաների։
- Ավելի մեծ ուշադրություն եք պահանջում, քան ինքներդ եք տալիս։
- Ձեզ համար կարևոր են ֆինանսական անվտանգությունն ու լավ կյանքը, բայց կարծում եք, որ զուգընկերն ավելի շատ պետք է աշխատի։
Կույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22)
- Մշտապես ցանկանում եք ժամանակ անցկացնել զուգընկերոջ հետ և չեք հասկանում, որ դա վնասակար է ցանկացած հարաբերության համար։
- Կենտրոնացած եք ձեր կանոնների վրա, բայց ցանկացած մարդ կարող է այլ կարծիք ունենալ։
- Վեճի ընթացքում վիրավորական բաներ եք ասում, որոնք նույնիսկ նկատի չեք ունենում։
Կշեռք (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 22)
1.Կարծում եք, թե ավելի լավ է ստել, քան վիրավորել։
- Միայն լավն եք տեսնում մարդկանց մեջ, բայց շրջապատում իսկապես բազմաթիվ վատ մարդիկ կան։
- Վճռական չեք և հաճախ եք հայտնվում «գրեթե հարաբերություններ» վիճակում։
Կարիճ (հոկտեմբերի 23-նոյեմբերի 21)
- Չեք կարողանում ներել դավաճանությունները կամ խաբելը։ Կյանքից հեռացնում եք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեր նկատմամբ սխալ են թույլ տվել։
- Ձեզ հետաքրքրում է հարաբերությունների սկիզբը, բայց հետո արագ կորցնում եք հետաքրքրությունը։
- Չափազանց երկար եք թաքցնում և հավաքում դժգոհությունները։
Աղեղնավոր (նոյեմբերի 22-դեկտեմբերի 21)
- Բացարձակ ազատություն եք ցանկանում, բայց զուգընկերը չի հասկանում այդ հարաբերությունները, որոշակի ժամանակով հանգիստն ու հազվադեպ հանդիպումները։
- Հաշտվելու փոխարեն՝ գերադասում եք արդարությունը, ինչի հետևանքով հաճախ եք լքում մարդկանց։
- Ձեզ հետ հարաբերությունները զուգընկերոջ մոտ հոգնածություն և հյուծվածություն են առաջացնում։
Այծեղջյուր (դեկտեմբերի 22-հունվարի 19)
- Ցանկանում եք զուգընկերոջն առավելագույն հաճույք պատճառել, բայց մոռանում եք սեփական հարմարավետության մասին։
- Համաձայնում եք որոշումների հետ, որոնք ձեր սրտով չեն։
- Հակված եք արդարացնել անառողջ հարաբերությունները։
Ջրհոս (հունվարի 20-փետրվարի 18)
- Չափազանց շատ տարածություն եք պահանջում։
- Հաճախ եք զգում, որ ձեր սխալ են հասկանում։
- Որպես կանոն՝ պատրաստ չեք լուրջ հարաբերությունների, քանի որ վախենում եք, որ դրանք ձեզ կզրկեն կյանքն ու բազմազանությունը զգալու հնարավորությունից։
Ձկներ (փետրվարի 19-մարտի 20)
- Ձեզ չափազանց շատ ժամանակ է հարկավոր՝ միայնակ մնալու և սթրեսից ազատվելու համար։
- Ձեզ հաճախ է թվում, որ սիրելիի նկատմամբ ավելի շատ եք հոգ տանում, քան նա ձեր նկատմամբ։
- Ձեզ համար դժվար է զգացմունքներն արտահայտելը։ Դրա հետևանքով զուգընկերը ձեզ ամբողջությամբ չի հասկանում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը