Բուդդա Շակյամունիի արտահայտությունները չեն կորցնում ակտուալությունը նաև հիմա:
Սիրեք ինքներդ Ձեզ
«Եթե Դուք իսկապես սիրում եք Ձեզ, ապա երբեք չեք վիրավորի ուրիշին»:
Ինքներդ Ձեզ սիրելու անհրաժեշտության գիտակցումն առաջին քայլն է դեպի իսկական սերը: Դա թույլ կտա հիմք դնել ուրիշ մարդու հետ ամուր կապին: Եթե Դուք իսկապես ինքներդ Ձեզ սիրում եք, Դուք տեսնում եք այդ սիրո արտացոլանքն ուրիշի ներսում: Դա տեղի է ունենում, որովհետև հոգևոր իմաստով մենք բոլորս նույնն ենք:
Հաճույք ստացեք նրանից, որ Դուք կաք
«Հանգստությունը գալիս է ներսից: Մի փնտրեք այն դրսում»:
Մտածել, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան դրսից ընդունակ է Ձեզ սեր և հանգստություն նվիրել, այնքան էլ խելացի չէ: Համաձայն արևելյան փիլիսոփայության՝ հակված լինելով այդպիսի մտքի, Դուք անխուսափելիորեն կհիասթափվեք: Բանն այն է, որ ամեն ինչ անցողիկ է: Բայց իսկական երջանկությունը գալիս է սեփական կեցության գիտակցումից, այսինքն՝ առաջանում է ներսից: Միայն զգալով ներքին ամբողջությունը՝ Դուք կարող եք ուրիշին առաջարկել ինչ-որ բան հարաբերություններում:
Նվիրեք սեր և հոգածություն
«Սիրեք ամբողջ աշխարհն այնպես, ինչպես մայրն է սիրում իր միակ երեխային»:
Ոչ միայն Ձեր զուգընկերը կամ ընտանիքն է արժանի Ձեր սիրուն, այլ նաև ամբողջ աշխարհը: Մարդիկ կարծում են, որ միայն մտերիմներն են արժանի, որպեսզի ժամանակ վատնենք, բայց պատկերացրեք, եթե յուրաքանչյուրը վերաբերվեր երկրի բոլոր մարդկանց այնպես, ինչպես իր ընտանիքին, ապա այդ ժամանակ աշխարհը լրիվ այլ տեղում կլիներ:
Ընտրեք բառերը
«Այն ամենը, ինչ մենք արտասանում ենք, պետք է ընտրվի զգուշությամբ, քանի որ մեր բառերը լավ կամ վատ ազդեցություն կունենան նրանց վրա, ովքեր լսում են»:
Մոռացեք ատելության մասին
«Ատելությանը չի կարելի հաղթել ատելության օգնությամբ: Ատելությանը կարող է հաղթել միայն սերը»:
Եղեք երախտապարտ
«Երջանկությունը երբեք չի գնում նրանց մոտ, ովքեր ընդունակ չեն գնահատել այն, ինչ արդեն ունեն»:
Ամենից շատ տարածված խնդիրը, որ կա հարաբերություններում, զուգընկերների ենթագիտակցյալ ցանկությունն է՝ հասկանալ, թե արդյո՞ք կարող են նրանք ավելի շատ ստանալ: Նրանք հաճախ երախտապարտ չեն, որ ունեն սիրելի մարդ, և բազմիցս նախանձում են օտար հարաբերություներին՝ կարծելով, որ հարևանի «խոտն ավելի կանաչ է»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը