Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` հայտնի իրավաբան Ամալ Քլունին Անգլիայի Բերկշիր շրջանում իրենց տան վերանորոգման պատճառով հարևաններին հասցրած անհարմարությունների դիմաց նրանց վճարել են ընդհանուր արժողությամբ 47 հազար ֆունտ ստերլինգի փոխհատուցում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Երբ հարևանները բողոքել են բեռնատարներից եկող մշտական աղտոտվածությունից, հոլիվուդյան զույգը համաձայնության է եկել 58-ամյա Ջոն Գրովին և նրա կնոջը` 49-ամյա Քլերին վճարել հունական Կորֆու կղզում բարձրակարգ հյուրանոցում վեցշաբաթյա հանգստի համար: Զույգը հարևաններին նաև փոխհատուցում է վճարել 30 հազար ֆունտ ստերլինգի չափով: Բացի այդ, Քլունիները գնել են նրանց համար փոշեկուլ, ինչպես նաև վճարել են առանձնատան վարձը, որտեղ Գրովինները կմնան, մինչև իրենց տան վերանորոգման ավարտը: