Չինաստանի Ուհան քաղաքում պլանավորում են կառուցել երկնաքերների օրիգինալ զույգ: Դրանք նախագծել են Մեծ Բրիտանիայի դիզայներները: Եթե Phoenix Towers-ը կառուցվի, ապա դրանք կդառնան աշխարհի ամենաբարձր երկնաքերները:
Շենքերի մշակման հիմնական աշխատանքները կատարել է Chetwood Architects ընկերությունը, որին օգնել են Ուհան քաղաքի ճարտարապետները: Դրա շնորհիվ կառույցին հատուկ է և՛ արևմտյան, և՛ արևելյան ճարտարապետությունը: Աշտարակները իրենք իրենց լիովին կապահովեն էլեկտրականությամբ` էներգիայի նորացվող աղբյուրների օգտագործման շնորհիվ:
Աշտարակները կխորհրդանշեն իգական և արական սկիզբը, որոնք կախված են մեկը մյուսից և միայն միասին են հասնում իդեալական հավասարակշռության:
Phoenix Towers երկնաքերները պետք է գերազանցեն բոլոր ռեկորդները, քանի որ նրանց նախագծային բարձրությունը կազմում է ավելի քան 1000 մետր, հայտնում է gogetnews.info-ն: