Մեկ շաբաթում կատարել եմ մեկ տարվա աշխատանք. Աստղիկ Սաֆարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մեկ շաբաթում կատարել եմ մեկ տարվա աշխատանք. Աստղիկ Սաֆարյան. life.panorama.am

Յոթ օրում երեք տեսահոլովակի նկարահանում, երկու ֆոտոշարք, և երկու համերգ` սա Աստղիկ Սաֆարյանի վերջին մեկ շաբաթվա գործունեության նկարագիրն է, որոնց մանրամասների մասին երգչուհին պատմել է Life.panorama.am-ին:

«Սովորաբար քիչ է պատահում, երբ ինքս ինձնից գոհ եմ լինում, բայց այս մեկ շաբաթվա ընթացքում կատարածս աշխատանքն ինձ թույլ է տալիս փոքր-ինչ գոհ լինել: Շաբաթը մոտենում է իր ավարտին ու այս պահին, վերլուծելով կատարածս աշխատանքները, հասկացա, որ նկարահանել եմ միանգամից երեք տեսահոլովակ, ունեցել եմ երկու համերգ ու երկու ֆոտոշարք: Այսինքն` մեկ շաբաթում կատարել եմ մեկ տարվա աշխատանք»,- նշեց Աստղիկը, իսկ մինչ մանրամասներին անդրադառնալը, հարցին, թե ինչպե՞ս է երգչուհուն հաջողվում նման ակտիվ գործունեություն իրականացնել` բախտի, թե աշխատասիրության շնորհիվ, պատասխանեց.

«Իմ կյանքում բազմիցս եմ համոզվել, որ բախտ ասվածի պակասը միշտ կա, որպեսզի ամեն բան ավելի հեշտ ստացվի: Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ ստացվում է իմ մեծ ջանքերի ու եռանդի արդյունքում: Նաև նպատակասլաց եմ, եթե որևէ բան դնում եմ իմ առաջ, ուրեմն այն պետք է իրականացվի, որքան էլ հոգնած լինեմ»:

Անցնող շաբաթվա ընթաց քում Աստղիկը գործընկերենրի հետ հասցրել է համերգներով հանդես գալ Կապանում և երևանյան ակումբներից մեկում.

«Միշտ էլ մեծ սիրով եմ ընդունում մարզերում կազմակերպվող համերգների հրավերները և այս անգամ ևս բացառություն չեղավ: Մարզերում բնակվող մեր հայրենակիցների համար նման համերգները տոնի են վերածվում, այս անգամ էլ շատ լավ անցավ: Նրանք մեզ այնքան սիրով ու ջերմությամբ ընդունեցին, որ համերգի ավարտից հետո մեզ ուղղակի դժվար էր հեռանալ: Նրանք մեզ բաց չէին թողնում`  լուսանկարներ, ստորագրություններ ու հաճելի մթնոլորտ: Իսկ երբ վերադարձանք Երևան, արդեն հաջորդ օրը կայացավ իմ երևանյան փոքրիկ ակումբային մենահամերգը, որը ևս շատ ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ: Երբ հանդիսատեսը ուրախանում է քո երգերի ներքո, քեզ հետ հավասար երգում է բոլոր երգերդ, դրանից առավել մեծ երջանկություն արտիստի համար չկա: Այդ ժամանակ հասկանում ես, որ կատարածդ աշխատանքը գնահատվում է»,- հավելեց երգչուհին:

Ամբողջությամբ՝ life.panorama.am

 



Նման նյութեր