
Ձկան յուղը հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով, որոնք հարկավոր են օրգանիզմին։ Firthakcer.ru կայքը ներկայացրել է դրա օգտակար հատկությունները։
Ձկան յուղը մեծ քանակով A և D վիտամիններ է պարունակում, որոնք հրաշալի միջոց են մաշկի, մազերի, եղունգների համար։ Վիտամին D-ն կարող է անցկացնել անհանգստությունը, սթրեսը, ջղաձգումները, ինչպես նաև լավացնել կալցիումի յուրացումը։ Սա հատկապես կարևոր է մաշկի և ոսկորների առողջության համար։
Ձկան յուղն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարող են կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները, իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ Ճարպաթթուները նաև լավացնում են արյան շրջանառությունը, նվազեցնում թրոմբների առաջացման հավանականությունը։
Ձկան յուղն օգնում է նաև այրել ճարպերը։ Ձկան յուղի և ֆիզիկական ակտիվության համադրությունը կօգնի ավելի շատ ճարպեր այրել։ Ձկան յուղը հարկավոր է օգտագործել ուտելու ընթացքում, քանի որ դատարկ ստամոքսին օգտագործելու դեպքում այն կարող է նյութափոխանակության խանգարումներ առաջացնել։
Ուշադրություն։ Մինչ ձկան յուղն օգտագործելը խորհրդակցեք մասնագետի հետ՝ հասկանալու համար՝ որքանով է ցուցված դրա օգտագործումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը