Ֆրանսիայի երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարը` կապված Սիրիայում ԱՄՆ հասցրած հարցվածի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ծաղրանկարում ԱՄՆ նախագահը ինքնագոհ ժպտում է թռչող հրթիռի ֆոնին: «Ապրիլին արա ամեն բան, ինչ ցանկանում ես»,- ասվում է ծաղրանկարին կից գրության մեջ:
ԱՄՆ նախագահ Թրամփն ապրիլի լույս 7-ի գիշերը հրաման էր տվել հարված հասցնել սիրիայի Շայրաթ ավիաբազայի վրա: Նրա խոսքով` հենց այդտեղից է իրականացվել քիմիական հարձակումն Իդլիբի վրա, ինչում Վաշինգտոնը մեղադրում է Դամասկոսին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ գործողություններն անվանել է «ագրեսիայի ակտ»: