«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը ԱՄՆ-ից մեկնել է Մադրիդ, որպեսզի վաղը պայմանագիր կնքի ակումբի հետ:
Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Հաղորդվում է, որ նախկին ֆուտբոլիստը հանդիպում կունենա թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և կդառնա նրա խորհրդականը:
ԱՄՆ-ում Ռաուլն աշխատում էր որպես Իսպանիայի առաջնության ներկայացուցիչ:
Ռաուլը մադրիդյան ակումբի սան է: Նա «Ռեալում» հանդես է եկել 1994-ից 2010 թվականներին, 6 անգամ հաղթելով Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայում:
armsport.am