Ինչու են ԱՄՆ-ում սպիտակ մարդկանց ասում կովկասցի
Advertisement 1000 x 90

Ինչու են ԱՄՆ-ում սպիտակ մարդկանց ասում կովկասցի

18-րդ դարի վերջում գերմանացի գիտնական Իոհան Բլյումենբախը մարդկությունը բաժանեց 5 ռասաների՝ սպիտակ, դեղին, սև, կարմիր և սրճագույն: Սպիտակները համարվում էին վերին ռասա, քանի որ համարվում էին ամենագեղեցիկը: Իսկ ամենագեղեցիկներին Բլյումենբախը համարեց կովկասցիներին, հայտարարելով Կովկասը սպիտակ մարդկանց քաղաքակրթության օրրան:

Զարգացնելով Գյոթինբերգի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆ Մայներսի տեսությունը, Բլյումենբախը գրեց հետևյալը. «Մարդկությունը կազմված է հիմնականում 2 ռասայից. սպիտակ, որն ավելի զարգացած է և մտավոր կարողությամբ առաջադեմ է և մոնղոլական ռասայից, որն ավելի թույլ է, մտավոր ավելի թույլ: Այս տեսությունը իրեն չի արդարացրել, բայց բնորոշումը արմատավորվել է դարերով…»:

vokrugsveta.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը