«Քոչարյանի հետ կապված ուժերի հույսը Մոսկվան էր, բայց պարտվեցին». 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քոչարյանի հետ կապված ուժերի հույսը Մոսկվան էր, բայց պարտվեցին». 1in.am

Իրականում 4 ուժ չէ, որ մտել են խորհրդարան, Հայաստանում իրականում երկու ուժ կա՝ ռուսամետ ուժն է, և դա հզոր շարժում է, և արևմտամետ ուժը՝ միգուցե քաղաքականապես  չձևավորված, բայց հասարակության մեջ կա ձգտում դուրս գալ այդ վերահսկողությունից և մերձենալ եվրոպական քաղաքակրթությանը, սակայն այդ ուժերի շրջանակները չեն համընկնում կուսակցությունների սահմանների հետ»,- այս մասին «Առաջին լրատվական»– ի հետ զույցում, անդրադառնալով ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին, ասաց կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը:

Նա նշեց, որ 1 տոկոսից քիչ ընտրողներ քվեարկել են «Ազատ դեմոկրատներ»- ի օգտին, և ինքն այդ մեկ տոկոսի մեջ է: «Հայաստանում առաջին անգամ ընտրություններին մասնկացեց եվրոպամետ ուղղությունը որպես նպատակ դրած կուսակցություն, այո, նա պարտվեց, մյուս կողմից՝ պարտվեց նաև ռուսամետ ուղղվածություն բռնած քաղաքական ուժը: Քոչարյանի հետ կապված քաղաքական ուժերը, որոնք մի տեղում չէ, որ կենտրոնացված էին, Ռուսաստանի վրա էին հույս դրել, բայց պարտվեցին:

Այսինքն՝ Հայաստանում ընտրությունը կատարվում էր երկու ֆինանսական, երկու, կարելի է ասել, ուժի կենտրոնների միջև՝ մեկը տեղական, մյուսը՝ ռուսական, այսինքն՝  Հայաստանի գող-գողականների և Ռուսաստանի վրա հույս դրած գող-գողականների միջև»,- նշեց կինոռեժիսորը:



Նման նյութեր