
Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի Facebook-յան գրառումը.
«Վերևի նկարում երեկ ոնչնչացրած ծառերն են Երևանում, ներքևում՝ Հոնգ Կոնգի փողոցներից մեկը:
Այնտեղ որոշ ծառատեսակներ պաշտպանվում են պետության կողմից, համարակալած են, նշված է ծառի տեսակը. պատասխանատուն և այլն:
Այդպիսի համարակալած ծառերը հանդիպում են Հոնգ Կոնգում ամեն քայլափոխին: Ցանկացած ծառին վնասելու հետևանքները դաժան են՝ ֆանտաստիկ չափերի տուգանքներ և ազատազրկություն:
Շարունակեք հպարտանալ մեր ավանդույթներով, Հենոյով, Կասկադով ու Գառնի-Գեղարդով…»: