50 տարի առաջ տեղի է ունեցել Լեոնիդ Գայդայի լեգենդար «Կովկասի գերուհին» ֆիլմի պրեմիերան: Սյուժեն գիտեն գրեթե բոլորը, իսկ ֆիլմում հնչած ռեպլիկները վաղուց արդեն դարձել են թևավոր խոսքեր: Սակայն հանդիսատեսը երբեք չէր մտածի, որ խորհրդային գրաքննությունը արգելել է ֆիլմի ցուցադրումը, և միայն երջանիկ պատահականությամբ ֆիլմը դիտել է Լեոնիդ Բրեժնևը և հավանել, որից հետո այն լայն էկրան է բարձրացել: Պետք է նշել, որ այս ֆիլմը հրաշալի եռյակի՝ Վիցին-Նիկուլին-Մորգունովի վերջին համատեղ աշխատանքն է եղել:
Լեոնիդ Գայդայը միշտ երազել է մելոդրամա նկարահանել, բայց դարձել է խորհրդային կոմեդիայի դասականը: «Օղի թորողները», «Բարբոս շունը և անհավանական մրցավազքը», «Ի օպերացիան» ֆիլմերից հետո, ռեժիսորը մտածեց նկարահանել նոր ֆիլմ, արդեն լեգենդար դարձած եռյակի՝ Վիցին-Նիկուլին-Մորգունովի մասնակցությամբ:
Ռեժիսորը միշտ ասում էր, որ մարդիկ տեղից վատ են ապրում, թող գոնե կինո գնան և ծիծաղեն: Բայց ավաղ, եռյակի համար դա վերջին համատեղ աշխատանքն էր: Նիկուլինի որդին, Մաքսիմը, հարցազրույցներից մեկում ասել է, որ ռեժիսորը լեզու չէր գտնում Մորգունովի հետ:
Նկարահանումների ամենաթեժ փուլում Գայդայը որոշում է հրաժարվել Մորգունովից: Նա նույնիսկ կարգադրում է, որ ֆիլմում նկարեն կրկնօրինակին: Բանն այն է, որ դուբլերի աշխատանքային դիտման ժամանակ Մորգունովը տեսասրահ է ներկայանում երկու հարբած կանանց հետ: Ստանալով նկատողություն, Մորգունովը հակադարձում է, թե գլխներիս նոր Ֆելինի է հայտնվել: Այդ խոսքերը վերջնականապես հունից հանում են Գայդային: Ըստ Գայդայի, – «Եռյակն արդեն իրեն սպառել է»: Ինչ-որ առումով նա իրավացի էր…
Դա առիթ է հանդիսանում, որ ֆիլմի շատ կադրերում նկարահանվի կրկնօրինակը, իսկ Մորգունովին Լեոնիդ Գայդայը այլևս ոչ մի ֆիլմում չի նկարահանում…
kulturologia.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը