Չեչնիան Հիտլերից հետո բացել է միասեռականների համար աշխարհում առաջին համակենտրոնացման ճամբարը. The Daily Mail
Advertisement 1000 x 90

Չեչնիան Հիտլերից հետո բացել է միասեռականների համար աշխարհում առաջին համակենտրոնացման ճամբարը. The Daily Mail

Չեչնիան 1930-ական թվականներից ի վեր՝ Հիտլերից հետո բացել է աշխարհում առաջին համակենտրոնացման ճամբարը միասեռականների համար, որտեղ, հաղորդումների համաձայն, միասեռական տղամարդիկ խոշտանգվում են՝ էլեկտրահարվելով և ծեծվելով, գրում է The Daily Mail-ը:

Անցած շաբաթ հաղորդվել է, որ Չեչնիայում 100 միասեռական տղամարդ է ձերբակալվել և երեք հոգի սպանվել:

«Նովայա Գազետա»-ի հաղորդմամբ՝ իշխանությունները ստեղծել են մի քանի ճամբար, որտեղ միասեռականները կամ սպանվում են, կամ ստիպված են լինում խոստանալ հեռանալ հանրապետությունից:

Ճամբարներից մեկը, տեղեկությունների համաձայն, Արգուն քաղաքի նախկին ռազմական շտաբի տարածքում է: Ակտիվիստ Սվետլանա Զախարովան The Daily Mail-ին հայտնել է, որ ճամբարից փախած անձանց խոսքերով՝ նրանք պահվում են մի սենյակում՝ մոտ 30-40 մարդկանցով:

Նրանք նշել են, որ բանտարկյալներին ծեծում են՝ ստիպելով բացահայտել միասեռական համայնքի այլ անդամներին:

The New York Times-ի համաձայն՝ Չեչնիայում միասեռականները ջնջում են սոցիալական մեդիաների իրենց էջերը. տեղեկություններ են հայտնվել, որ իշխանությունները փորձել են ժամադրությունների հրավիրել տղամարդկանց, ինչից հետո նրանց ձերբակալել են:

tert.am



Նման նյութեր